Հո՛ւր կենդանի Քրիստոս, Քո սիրո հուրը, որ գցեցիր երկրի վրա, բորբոքի՛ր իմ անձում, որպեսզի այրի իմ հոգու ախտերը և սրբի իմ մտքի խիղճը, և մաքրի իմ մարմնի մեղքերը և վառի Քո գիտության լույսն իմ սրտում, և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ` բազմամեղիս։
Մայիսի 24-ին Երևանում տեղի ունեցավ Հայաստանի և Արցախի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Կարեն Միրզոյանի հանդիպումը։ Ինչպես հաղորդեց Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, զրուցակիցները կարծիքներ փոխանակեցին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման շուրջ, շոշափեցին արտքաղաքական գերատեսչությունների երկկողմ համագործակցության հարցեր։
«Այսօր Եվրամիության անվտանգությունը Թուրքիայից պահպանելու խնդիր կա»,- Արմավիրի մարզի Գետաշեն համայնքում դպրոցականների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Մարուքյանը։
ՀՀ Լոռու մարզի Ալավերդու արդիականացված և հիմնանորոգված բժշկական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Համաշխարհային բանկի ներկայացուցիչ, առողջապահական գլխավոր մասնագետ Վեզի Մշիշան, այլ պաշտոնյաներ:
Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնը բեմականացնում է Վիլյամ Շեքսպիրի «Համլետ» ողբերգությունը: Համլետի դերում թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն է:
2014-ի մայիսի 26-ին Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության (ՖՀԳ) և ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միջև համագործակցության նոր փուլ սկսվեց. ՃՇՀԱՀ-ի 3-րդ հարկում ՖՀԳ-ի ֆինանսական աջակցությամբ բացվեց ակադեմիական նվաճումների կենտրոն` հագեցված նորագույն սարքավորումներով:
DASARAN.am կրթական ծրագրիրը ծառայում է նաև սպորտի և առողջ ապրելակերպի զարգացմանը: Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դպրոցների աշակերտներին այս անգամ համախմբել է «ֆուտբոլի դպրոցական գավաթ 2014» մրցաշարը:
«Մեր ուշադրության կենտրոնում լիազորությունների ապակենտրոնացումն է, տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների մեծացումը, մասնակցության ու թափանցիկության սկզբունքների արդյունավետ կիրարկումն ու, վերջին հաշվով, մատուցվող ծառայությունների ծավալի ու որակի ընդարձակումը: Այս թիրախներին հասնելու և ՏԻ համակարգի զարգացումն ապահովող արդիական ու կարևոր խնդիր է համայնքների խոշորացումը»,- ասել է փոխվարչապետ Արմեն Գևորգյանը:
Մեր ժողովրդի լավագույն, ակտիվ զավակները ինչպե՞ս շուտ չէին հասկացել, որ Անաստաս Միկոյանի արձանը լրջագույն վտանգ է ներկայացնում հանրապետության ներկայիս ազատական ռեժիմին:
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...